Անկախ ամեն ինչից՝ Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին

Dec 17, 2018 Comments Off on Անկախ ամեն ինչից՝ Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին

Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, եւ եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող , մեր ռազմավարական գործընկեր եւ գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, հավելել է.

«Իսկ իմ կարծիքով ասելը անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ֊ի հետ եւ մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: