Լարված իրավիճակ Արարատում

Dec 17, 2018 Comments Off on Լարված իրավիճակ Արարատում

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի և կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք։ Իսկ քաղաքապետին նման խնդիրներով, երբ դիմում ենք, հայտնվում ենք Արթին պապի օրը»։ Այս պահին մարզի ոստիկանւթյան մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: