Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է

Dec 17, 2018 Comments Off on Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է

France-Presse գործակալությունը հայտնում է,որ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում օրեր առաջ կատարված հրաձգության ժամանակ տուժածներից մեկը մահացել է և  զոհերի թիվն այսպիսով հասել է 5-ի։

Ահաբեկչությունը կատարվել էր դեկտեմբերի 11-ի երեկոյան։ Ստրասբուրգի բնակիչ 29-ամյա Շարիֆ Շեկատը կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ ու փախուստի դիմել առևանգված տաքսիով։ Տեղում մահացել էր 3 մարդ, ևս մեկն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։

Հայտնի է, որ Շեկատը նախկինում դատապարտված է եղել Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: