Բելառուսի նախագահը գաղտնի խորհրդակցություն է արել ռուսական կողմի ճնշման վերաբերյալ

Dec 16, 2018 Comments Off on Բելառուսի նախագահը գաղտնի խորհրդակցություն է արել ռուսական կողմի ճնշման վերաբերյալ

Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող նոր իրողություններով պայմանավորված՝ Բելառուսի նախագահը երկրի իշխանությունների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ռուսական կողմի ճնշումներին դիմակայելու հարցը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

«Որոշվել է մինչև վերջ պնդել Բելառուսի անկախությունը, և բոլորը համաձայնել են այս առաջարկությանը», – նշել է աղբյուրը։

Ավելի վաղ, Կրեմլը առաջարկել է նոր կյանք հաղորդել Ռուսաստանի և Բելառուսի միացյալ պետություն ստեղծելու ծրագրին: Առաջարկվել է ստեղծել միացյալ մաքսային միություն, դատարան և անցնել միասնական դրամական համակարգի: Պաշտոնական Մինսկի առաջին արձագանքը բավականին կտրուկ է եղել. Լուկաշենկոն Մոսկվայի առաջարկը շանտաժ է համարել:

Հիմնական հարցից բացի, եղել են նաև մարտավարական հարցեր․ որոշվել է ուշադիր հետևել լրատվական դաշտին՝ ազդակները բաց չթողնելու համար, ինչպես նաև ռուսական կողմի հարկային փոփոխություններին համարժեք պատասխան տալ։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: