«Ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Dec 17, 2018 1 Comment

Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն արված սենսացիոն հայտարարությունները:

«Ռուսաստանին պետք է շտապ 900 միլիոն դոլար վերադարձնեի: Հարազատ եղբայրներս ճնշումներ էին սկսել, դադարեցրել էին գազի մատակարարումը: Իլհամ, ասացի, շտապ 900 միլիոն դոլար է պետք, Պուտինին պետք է 900 միլիոնը վերադարձնեմ: Նա ինձ հաջորդ օրը փոխանցեց գումարը: Խոստացա, որ մեկ ամսից կվերադարձնեմ, սակայն ավելի շուտ դա արեցի: Լսեք, ես նրան որպես մտերիմ մարդու եմ վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Լուկաշենկոն:

Այնուհետև ներկայացրել է մի հատված Փաշինյանի հետ զրույցից:«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն:

 

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “«Ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ” հրապարակմանը