«էս ամբողջ պատմության մեջ ընդամենը «զոհ» են»

Dec 16, 2018 Comments Off on «էս ամբողջ պատմության մեջ ընդամենը «զոհ» են»

«Ջավախքցի՝ մինչև 27 տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացած երիտասարդները, որոնք բանակ զորակոչվելու կամ դատապարտվելու խնդրի առաջ են կանգնել․ էս ամբողջ պատմության մեջ ընդամենը «զոհ» են։

Մարդիկ ժամանակին դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմնականում արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, չեն ունեցել զինվորական գրքույկ, կամ ներկայացրել են բանակում ծառայելու փաստը հաստատող փաստաթուղթ, ինչը օրինակնության հետ խնդիր ունի։ Այդ փաստաթղթերը տարիներ շարունակ փոքր երկրում չէր կարող համապատասխան մարմիններից աննկատ պատրաստվել և ներկայացվել ։

Ուղղակի աչք են փակել միայն նրա համար, որովհետև բազմահազար երիտասարդներ չապրելով Հայաստանում, բայց լինելով ՀՀ քաղաքացի, փաստորեն ունեն ընտրելու իրավունք, և կասկածից դուրս է, որ նախկին իշխանությունները այդ հնարավորությունը օգտագործել են։ Նմանատիպ պատմություն եղել է նաև 10-15 տարի առաջ, երբ առանց պատշաճ իրավական հիմքի հայկական կեղծ անձնագրեր էին տպագրել որոշ անձնագրային բաժանմունքներ, իսկ երբ բացահայտվեց, հազարավոր ջավախքցիների վրա սկսեցին քրեական գործեր հարուցվել։

Եվ բնականաբար 10-15 տարի առաջ էլ էդ մարդիկ «մասնակցել» են ընտրություններին։ Կարծում եմ այդ հարցին լուծում կտրվի, բայց փաստաթղթերի օրինականության հետ կապված հարցերում պետք է մաքսիմալ ուշադիր լինել և չտրվել գայթակղություններին։ Բոլոր դեպքերում, պետք է իմանալ, որ եթե անձը ունի օրինական զինվորական գրքույկ՝ ծառայածի կամ չծառայածի՝ էական չէ տվյալ դեպքում, այնուհետև ստանում է նաև ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում բանակ չի զորակոչվում։ Հակառակ դեպքում պետք է զորակոչվի», – ֆեյսբուքյան էջում գրել է Արտյուշ Գրիգորյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: