Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Dec 16, 2018 Comments Off on Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Պարոն Նիկոլ Փաշինյանին Երկրաբան Գ․Ս․ Խոջաբաղյանից

Հասցե ք․ Երևան, Վ․ Վաղարշյանի փողոց, շենք 24 բն․ 23

Ք․ Գորիս, Մաշտոցի փողոց, տուն 93

Հեռ․՝ +374 10 277 894, բջջ․ +374 77 45 62 20

Հարգելի պարոն Փաշինյան

Նախքան բուն թեմային անցնելը, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ միասնական Հայ ժողովրդի կողմից իբրև վարչապետ առաջադրվելու և ընտրվելու առթիվ։

Որպես Հայաստանում առաջին ժողովրդական Առաջնորդի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, միասնական Հայ ժողովրդի հետ՝ բացարձակ անկախություն և երջանկություն վայելելու մշտական հնարավորություն։

Մեծարգո պարոն Վարչապետ

Ձեզ է դիմում 1960-1995 թթ Սյունիքում երկրաբանա-հանքաբանական արշավախմբեր ղեկավարած Գառնիկ Սամսոնի Խոջաբաղյանը։ 1980թ-ից եղել եմ Սյունիքի գլխավոր երկրաբանը, հեղինակ եմ մի շարք գիտական հոդվածների և 2 մենագրության, որոնցից մեկը հայերենով՝ «Սյունիքի հանքային նահագներ», լույս է տեսել 2016թ.-ին, իսկ մյուսը՝ ռուսերենով, նվիրված է Մեղրու շրջանի հանքավայրերի ուսումնասիրությանը։

Հայաստանը (հատկապես Սյունիքի մարզը) շատ հարուստ է մետաղական օգտակար հանածոներով՝ պղնձով, մոլիբդենով, ոսկով, արծաթով, ցինկով, երկաթով և դրանց հետ հարակից տարածված շատ թանկարժեք տարրերով՝ սելենով, տելլուրով, ռենիումով, կադմիումով, բիսմատոով, գալիումով, մագնեզիումով, գերմանիումով, հազվագյուտ հողերով և այլն։ Սյունիքում հայտնաբերված մի քանի տասնյակ հանքավայրերի և հանքաերևակումների օգտակար տարրերի պաշարները կարող են լրիվ բավարարել Հայաստանի պահանջները և արտահանվել այլ երկրներ։ Նշված մետաղների և դրանց հետ սերտորեն կապված տարրերի գծով մեր հանրապետությունը շատ հարուստ է և համարվում է առաջավոր երկրներից մեկն աշխարհում։

Հայաստանի ընդերքի հարստությունները բնության անվճար պարգևներն են մեր ժողովրդի՛ն, այլ ոչ թե առանձին անհատներին կամ օլիգարխներին (այն էլ օտար), որոնք տիրացան մեր հայտնաբերած հանքավայրերին և ընդմիշտ մոռացան սերունդների համար նոր հանքավայրերի որոնման և հայտնաբերման անհրաժեշտությունը։

Սյունիքի մարզի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական շատ բարենպաստ պայմանները, դրանց արդյունաբերական գնահատականները, մեծ հեռանկարով տեղամասերի առկայությունը, ընդերքի ուսումնասիրության նորագույն մեթոդները հաստատում են, որ Սյունիքի միներալային նյութերի ծավալը հետագայում անշեղորեն կընդարձակվի, եթե այն հայտնվի ժողովրդական կառավարության ուշադրության կենտրոնում։

Հասարակության տնտեսական, սոցիալական և արտադրողական ուժերի զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է բնական հարստություննեը և ընդերքի օգտակար հանածոների պաշարները, որոնք պահանջում են հատուկ

տնտեսական-խնայողական վերաբերմունք և միջոցների հիմնովին գիտական օգտագործում։

Վերը նշվածները հաստատում են, որ «մեծագույն սխալ է օգտակար հանածոների հանքավայրերից հանքարդյունահանումը մասնավոր ընկերությունններին վստահելը», որովհևետև այդ ընկերությունները բարբարոսաբար են շահագործում ընդերքը։ Գերհարստանալու նպատակով՝ կամայականորեն մեծացնելով շահագործման ծավալները, թալանում են մեր հանքավայրերը՝ մեզ թողնելով թունավոր «պոչամբարները» և ապականված բնությունը։

Սյունիքի մարզում են տեղակայված՝ աշխարհում խոշորագույններից մեկը ճանաչված Քաջարանի, ինչպես նաև Ագարակի, Այգեձորի, Հանքասարի, Դաստակերտի

պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, Կապանի, Լիճքի պնղձի, Լիճքվազ-թեյի Տերտերասարի, Մեղրասարի, Շահումյանի, Փխրուտի, Ատկիզի, Ոսկեձորի և Մարջանի ոսկու հանքավայրերը և մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող բազմաթիվ հեռանկարային երևակումներ։

Քաջարանի հանքավայրը – Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը, այդ մեծ արդյունավետությամբ աշխատած և աշխատող ձեռնարկությունը, երկրաբանների կարծիքով պետք է անպայման պահպանվեր, որպես բացառիկ նշանակության պետական սեփականություն…

Նկատի ունենալով, որ Հայաստանում շահագործվող բոլոր հանքավայրերը մշակման են ենթարկվում միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող սխեմաներով, որոնք հիմնականում կախված են հարստացուցիչ ֆաբրիկաների մեխանիզմների և հարստացման սխեմաների անկատարության և հնության հետ, ուստի այստեղ նկարագրվող Քաջարանի կողմից թույլ տրված թերությունները ընդհանուր են Հայաստանի բոլոր հարստացուցիչ կոմբինատների համար։

Ստորև ներկայացվող բոլոր հաշվարկները փոխ են առնված երկրաբանական գիտությունների դոկտոր՝ հանգուցյալ Հ. Ս. Ավագյանի կողմից 2011 թ. հրատարակված

«Լեռնահանքային ու մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղղություններն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գրքից (ՀՀԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հրատարակություն, պատ.

Խմբագիր. Յ.Ա.Աղաբալյան)։

1951-2009 թթ. ժամանակահատվածում Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրի ընդերքից արդյունահանվել և մշակվել է 318.2 մլն. տոննա հանքաքար, որի մեջ պարունակվող օգտակար տարրերի քանակական և արժեքային տվյալները ներկայացված են աղյուսակ 1-ում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: