Գողություն եկեղեցուց

Dec 16, 2018 Comments Off on Գողություն եկեղեցուց

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը:

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: