ԿԸՀ հաստատել է. որ ուժը որքան մանդատ կստանա

Dec 16, 2018 Comments Off on ԿԸՀ հաստատել է. որ ուժը որքան մանդատ կստանա

Հայաստանի նոր խորհրդարանը կազմված կլինի 132 պատգամավորից։

ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, այդ թվում 4 մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ։

Ըստ Ընտրական օրենսգրքի, մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնություն կազմող ուժի մանդատների 1/3-ից, տվյալ դեպքում պետք է լինի 44։

Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների 10 և 7 մանդատներին ավելացվում է 16 և 11 մանդատ։

Այդպիսով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 մանդատ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: