ԱԱԾ-ն զգուշացնում է. «Ոչ ասեք և հեռացեք անմիջապես»

Dec 16, 2018 2 Comments

Դեկտմեբրի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը ներկայացրեց այն իրավիճակները, որոնք օտար երկրներում ծուղակ կարող են լինել՝ հետագայում այլ երկրի հատուկ ծառայության կողմից հավաքագրվելու համար.

 

  • Պետք չէ զրույցի բռնվել անծանոթի հետ, ով ինչ-որ բան է ուզում տալ։ Օրինակ, փոքրիկ հուշանվերը վերցնելուց հետո կարող են մոտենալ ոստիկանները, բերման ենթարկել կասկածելի իրը Ձեզ մոտ լինելու պատճառաբանությամբ։
  • Ոչ մի դեպքում մի ցուցադրեք դրամապանակը։ Եթե գումարը քիչ է, կարող են «բարի» լինել և գումար առաջարկել կամ փորձել գողանալ, ստեղծել իրավիճակ՝ ոստիկանների կամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։
  • Հաճելի մարդու հետ ծանոթությունը կարող է «մեղրային թակարդ» լինել։ Զգուշացեք ծանոթություններից։
  • Կարող են մոտենալ կեղծ ոստիկաններ։ Պետք է վստահ լինել, թե ինչ տեսք ունեն տվյալ երկրի ոստիկանները, ինչպիսի համազգեստ ունեն։
  • Զգույշ լինել պատահական հյուրասիրություններից. ջուր և հյութ խմելուց հետո հնարավոր է անգիտակից վիճակում հայտնվել և ուշքի գալ ոչ բարենպաստ պայմաններում։
  • Տրանսպորտային միջոցներ վարձակալելուց առաջ լուսանկարել դրանք։ Հնարավոր է վերադարձնելուց վիճաբանություն սկսել, թե մեքենան վնասված է վերադարձվում և նորից հայտնվեք խոցելի վիճակում։
  • Զգուշանալ անծանոթ մարդկանցից, ովքեր փողոցում կարող են խնդրել իրենց լուսանկարել։ Օրինակ, լուսանկարվողը կարող է անհետանալ, իսկ քիչ հետո մետանան անձիք ու մեղադրեն գողություն կատարելու համար։
  • Չստորագրել որևէ փաստաթուղթ, որի լեզուն անհասկանալի է ձեզ, նույնիսկ եթե քաղցկեղով հիվանդ երեխայի համար ստորագրահավաքին է վերաբերում:

Նման իրավիճակներում պետք չէ ամաչել «ոչ» ասել և հեռանալ, պահանջել հյուպատոսական ծառայության ներկայացուցչին։

 

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “ԱԱԾ-ն զգուշացնում է. «Ոչ ասեք և հեռացեք անմիջապես»” հրապարակմանը