Պուտինն իրականացրել է 14-ամյա հիվանդ երեխայի երազանքը

Dec 16, 2018 Comments Off on Պուտինն իրականացրել է 14-ամյա հիվանդ երեխայի երազանքը

Ռուս 14-ամյա պատանին, որի մոտ «ոսկրային փխրունություն» է ախտորոշվել, երկար ժամանակ երազել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը տեսնել վերևից: Ինչպես հայտնում է Life.ru-ն, 14-ամյա Արտյոմի երազանքը իրականացել է ՌԴ նախագահի օգնությամբ:  «Քաղաքը տեսանք վերևից. Պետրոպավլովսկի ամրոցը, Էրմիտաժը, ֆուտբոլային մարզադաշտը: Ուղղաթիռը մեծ է, գեղեցիկ: Ինձ շատ է դուր եկել, տպավորություններն անմոռանալի են: Մտքեր կան և՛ օդաչու դառնալու, և՛ քաղաքականություն մտնելու մասին», – ասել է Արտյոմը` Պուտինի հետ հեռախոսազրույցում:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն այցելել է Ռուսաստանի կամավորների համաժողովին և ծանոթացել «Երազիր ինձ հետ» նախագծին, որն իրականցնում է լուրջ հիվանդություն ունեցող երեխաների երազանքը: Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր ընտրել ծրարներից մեկն ու կատարել երեխայի երազանքը: Նախագահը 5 ծրար է վերցրել, որոնց մեջ էր նաև Արտյոմի ծրարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: