Նիկոլ Փաշինյանի կեղծված ընտրություններն ու Սերժ Սարգսյանի լռությունը

Dec 17, 2018 2 Comments

Դեկտեմբերի 9- ի ատրահերթ ընտրություններից հետո հետաքրքիր իրավիճակ է առաջացել Հայաստանի շուրջ: Ուշանում են տարբեր պետության ղեկավարների շնորհավորանքները, մի քանիսն են դեռ արձագանքել ընտրությունների արդյունքներին ու այս ամենն ասես խորհրդանշում է, որ ինչ-որ մի տեղ նույնպես խորը կասկածներ ունեն արտահերթ ընտրությունների՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխանելու հարցում:

Ինչպիսի կասկածներ որ կան այսօր այն հարցում, թե ի վերջո, ինչու Հանրապետական կուսակցությունը չի բոքողարկում ընտրությունների արդյունքները: Հետընտրական հայտարարության մեջ ՀՀԿ-ն քննադատում է ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրական շրջանում ակնհայտ ճնշումների, սպառնալիքների եւ այլնի մասին, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը գործել ՀՀԿ-ի ստացած արդյունքների վրա: Այդուհանդերձ, ՀՀԿ-ին մոտ չորս հազար ձայն էր պակասում՝ հաղթահարելու նվազագույն շեմը՝ 5 տոկոսը: Եւ կային կասկածներ, որ եթե յուրաքանչյուր ընտրատեղամասերում ՀՀԿ-ի օգտին քվեարկած ընդամենը երկու քվեաթերթիկ էլ անվավեր համարեին, ապա այդ չորս հազար ձայնը նրանից կխլեին: Սա նշանակում է, որ հակառակ պրոցեսը՝ բողոքարկումը նույնպես կարող էր ռեալ շանս դառնալ այդ ձայները վերադարձնելու տեսանկյունից: Հատկապես այն համատեքստում, որ եթե Լուսավոր Հայաստանը կարող էր այդքան բարձր տոկոսներ հավաքել, ապա  ՀՀԿ-ն որպես ընդգծված միակ այլընտրանք նվազագույն հինգը անկասկած պետք է հաղթահարեր: Այսինքն՝ եթե նրանց մոտ 60 հազար մարդ էր վստահել, ապա կվստահեր նաեւ 3-4-ը, ինչի հարցում կասկածներ են հարուցել հաշվարկի ողջ ընթացքը, երբ ինչ որ պահից ՀՀԿ-ի աճը դանդաղեց նույնիսկ կանգ առավ եւ ԿԸՀ-ն խորը թվաբանական մտատանջումների մեջ էր ասես՝ ինչ թիվ ներկայացնել, որպեսզի չհաղթահարված մնա նվազագույն շեմը:

Սակայն ՀՀԿ-ականները ոչ միայն չպայքարեցին, այլեւ հանձնվեցին ակնհայտ կասկածելի լռությամբ:
Թեպետ ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե բացի վարչական լծակների, ռեսուրսների կիրառումից, իշխանությունը ինչպիսի գործիքներ էր դուրս հանել ՀՀԿ-ի դեմ: Ուժային կառույցները հատկապես վերջին մեկ շաբաթում հատ-հատ աշխատել են ռեյտինգային թեկնածուների դեմ ու տարբեր սպառնալիքներով զսպել նրանց ակտիվությունը: Մենք բազում ահազանգեր էինք ստանում, թե ում ինչով կամ ինչպես էին սպառնում, մի քանիսին ուղիղ տեքստով ասել են, որ ակտիվությունը շարունակելու դեպքում ստիպված կլինեն ընդհանրապես լքել Հայաստանը: Բնականաբար, մենք անուններ չենք հիշատակում ՝ հենց այդ պատճառով, որպեսզի հետընտրական հաշվեհարդար չտեսնեն այդ մարդկանց հետ:

Միայն այսպիսի սպառնալիքներից վախենալով է, որ ՀՀԿ-ն կարող էր չբողոքարկեր արդյունքները, սակայն, սրանով հանդերձ տեղեկություններ էին հասնում, որ ներքեւի օղակներում պատրաստ են եղել գնալ մինչեւ վերջ, պայքարել ակտիվ, իսկ վերջում նաեւ բողոքարկել, սակայն ՀՀԿ-ում, ի վերջո, հաղթել է հակառակ տեսակետը, որի ջատագովը Սերժ Սարգսյանն է եղել: Արդյոք նա նույնպես թիմը ռիսկի չի տարել, թե այլ պայմանավորվածություն է ունեցել ուրիշների հետ, ցույց կտա ժամանակը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Նիկոլ Փաշինյանի կեղծված ընտրություններն ու Սերժ Սարգսյանի լռությունը” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    baronayk ays polor haydarkqutyan hanjavor serj s.na ?.