ԱԱԾ տնօրենը սեփականատերերի անուներն է տվել

Dec 16, 2018 Comments Off on ԱԱԾ տնօրենը սեփականատերերի անուներն է տվել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործին:

«Իրականացված օպերատիվ հետախուզության արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը հանդիսանում են Արմեն Ավետիսյանի որդին ու մայրը: Գույքի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, և պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Պարոն Ավետիսյանն արդեն դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ գույքը նվիրաբերելու համար: Իհարկե, վերջում կարճվելու է գործը: Կարճվելու է, բայց կարճվելու տարբեր ձևեր կան, կա հանցակազմի բացակայության՝ դատարանով, հանցակազմի բացակայության՝ համաներումով: Այս պահին ես չեմ կարող ասել, թե որով կլինի»,- ասաց Վանեցյանը:

Այնուհետև նա անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանին, որը պատրաստակամություն էր հայտնել 30 մլն դոլար նվիրել պետությանը, ասաց. «Ալեքսանդր Սարգսյանի մասին այս պահին հստակ հայտարարություն չեմ կարող անել, որովհետև քննությունն  ընթանում է: Եթե օրենսդրությունը թույլատրեց, որպեսզի… հիմա եթե այդ բառն ասեմ, գրելու են՝ Ալեքսանդր Սարգսյանի գործը կարճվեց: Այո, ես կողմնակից եմ, որ պետության վնասը վերականգվի, մարդը ազատվի պատժից: Ազատվելու համար տարբեր հիմքեր կան, արդարացման հիմքով չեն ազատվում պատժից»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: