Արթուր Վանեցյանը եղբայրների օֆշորներում լինելու մասին

Dec 16, 2018 Comments Off on Արթուր Վանեցյանը եղբայրների օֆշորներում լինելու մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրած ասուլիսում չհերքեց, որ իր ընտանիքը կապ ունի օֆշորային ընկերության հետ: Լրագրողները հարցրին, թե ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է Վանեցյանի ընտանիքի օֆշորային գործերով, ասաց. «Հենց բան չի լինում ասելու, գրում են՝ Վանեցյանի օֆշորները»:

Հիշեցրին, որ նրա հորեղբոր կինը, ով 79 տարեկան է, օֆշորային ընկերություն ունի, ըստ մամուլի հրապարակումների, 335 հազար դոլար տուգանվել է նախկին իշխանությունների օրոք:

Արթուր Վանեցյանը նշեց, որ եղբայրը` Կարեն Վանեցյանը, 1980-ականների վերջից չի բնակվում Հայաստանում և միայն այս տարի է ստացել այստեղի քաղաքացիություն։ Վանեցյանի խոսքով՝ իր եղբայրը որևէ բիզնես շահ չունի Հայաստանում։

“Զեմֆիրա Վանեցյանը, այո, իմ հորեղբոր կինն է, որը ՀՀ-ում չի բնակվում 1988 թվականից: Այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է: Բայց նա ՀՀ տարածքում որևէ բիզնես չունի, հետաքրքրված էլ չէ: Նա ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի, զուտ նրա համար, որ տեղի ունեցավ հեղափոխություն, մտածեցին կգան այստեղ: Ինքը այսօր Երևանում է, ես խնդրեցի, ասացի՝ արի հետս, ինձ օֆշորից հարցեր են տալու, պատասխանիր, չեկավ”,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ օֆշորն ու օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ, այլ բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի տարբեր գործարարների կողմից: Նա ասաց, որ ինքը որևէ տնտեսական գործունեություն չի իրականացնում, իր անունը չկա օֆշորային գոտիներում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: