«Ես հանդես եմ գալիս որպես վկա». «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին

Dec 16, 2018 Comments Off on «Ես հանդես եմ գալիս որպես վկա». «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով: Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու: Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին եւ ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»: Ավելի վաղ հայտնի էր, որ Իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են Երեւանում՝ Խանջյան փողոցում, դեկտեմբերի 14-ին Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։ Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը, ով հանրությանը հայտնի է որպես երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։ Պարզվել է նաեւ, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երեւանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։ Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաեւ դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։ Երկու վարորդները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: