Ես ամենաշահագրգռված անձանցից եմ. Վանեցյան

Dec 15, 2018 Comments Off on Ես ամենաշահագրգռված անձանցից եմ. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կողմ է, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հնարավորինս արագ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսօր լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ՝ բարձրացնելով դատավորների վրա ճնշումների հարցը:

«Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան եւ ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: