ԱԱԾ տնօրենը՝ «Ֆրանկլին Գոնսալեսի» և Մարտիրոս Սարյանի գողացված կտավների մասին

Dec 15, 2018 Comments Off on ԱԱԾ տնօրենը՝ «Ֆրանկլին Գոնսալեսի» և Մարտիրոս Սարյանի գողացված կտավների մասին

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություն չունի, թե ինչպես է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` նշելով, որ սուտ է, որ Նարեկ Սարգսյանին գտնելու հարցում Հայաստանի իրաավապահներին աջակցել է քրեական հեղինակություն Զապը:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի կտավների գործով Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Վանեցյանն ասաց, որ փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ կտավները պատկանում են Սարյանի վրձնին: Այս գործով, ըստ նրա, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ մեղադրանք չկա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: