Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է ԱԱԾ-ում

Dec 15, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է ԱԱԾ-ում

Կոնգրես հյուրանոցի գործով որպես վկա է ներգրավված Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Պետք է ասեի` ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով ձեռք է բերվել Կոնգրես հյուրանոցը։ Հարուցված է քրեական գործ` փողերի լվացման հատկանիշներով։ Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա»,- ասաց Վանեցյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: