Սենսացիոն հայտարարություն. «Զանգեցի Իլհամին, ասացի՝ շտապ 900 միլիոն դոլար է պետք»

Dec 15, 2018 Comments Off on Սենսացիոն հայտարարություն. «Զանգեցի Իլհամին, ասացի՝ շտապ 900 միլիոն դոլար է պետք»

Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն արված սենսացիոն հայտարարությունները:

«Ռուսաստանին պետք է շտապ 900 միլիոն դոլար վերադարձնեի: Հարազատ եղբայրներս ճնշումներ էին սկսել, դադարեցրել էին գազի մատակարարումը: Իլհամ, ասացի, շտապ 900 միլիոն դոլար է պետք, Պուտինին պետք է 900 միլիոնը վերադարձնեմ: Նա ինձ հաջորդ օրը փոխանցեց գումարը: Խոստացա, որ մեկ ամսից կվերադարձնեմ, սակայն ավելի շուտ դա արեցի: Լսեք, ես նրան որպես մտերիմ մարդու եմ վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Լուկաշենկոն:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: