Խոշոր ավտովթար Նուբարաշենի աղբանոցի մոտ. բախվել են Volkswagen Passat-ը, աղբատար ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը

Dec 15, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Նուբարաշենի աղբանոցի մոտ. բախվել են Volkswagen Passat-ը, աղբատար ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Նուբարաշեն խճուղում՝ Նուբարաշենի աղբանոցի դիմաց բախվել են Volkswagen Passat 35 VN 201 համարանիշի, ԿԱՄԱԶ մակնիշի 07 ՏՕ 256 համարանիշի և առանց համարանիշի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Տիգրան Մարգարյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: