«Էլզային խնդրեցի մեկնաբանել. վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»

Dec 15, 2018 Comments Off on «Էլզային խնդրեցի մեկնաբանել. վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բեռլինում եմ։ ICD-ի տարեկան ժողովն է։ Մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ, դեսպաններ, պատգամավորներ (ներկա եւ նախկին)։ Այսօր Կատալոնիայի օրն էր։ Ելույթ էր ունենում Կ. Պուչդեմոնի կառավարության անդամ Էլզա Ալթադի Վիլան։ Նա պատմում էր իսպանական ուժայինների բռնությունների մասին։ Սկսվեցին քննարկումներ։ Հանկարծ Կատալոնիայի նախագահի կոորդինատոր Ալեքսիս Կամարգոն հայտարարեց. Կատալոնիայի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրին շատ նման է։ Իբրեւ նիստը նախագահող Էլզային խնդրեցի մեկնաբանել. վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: