Էջմիածնում միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն

Dec 15, 2018 Comments Off on Էջմիածնում միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն։Նշենք, որ Էջմիածնում բախում էր տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների եւ կաթողիկոսի աջակիցների միջեւ։

Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: