Ով է Ջալալ Հարությունյանը

Dec 15, 2018 Comments Off on Ով է Ջալալ Հարությունյանը

Ինչպես երեկ գրել էր 168.am-ը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին Facebook-ի իր էջում գրել է.

«Միայն մի բան կասեմ՝ այսօր Արցախի Պաշտպանության բանակի ԳՇ պետ նշանակված Գնդապետ Ջալալ Հարությունյանը Հայկական բանակի՝ իմ ճանաչած ամենախարիզմատիկ հրամանատարն է»։

Հիշեցնենք, որ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: