Շշի Մելոի քրոջորդին Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)

Dec 15, 2018 Comments Off on Շշի Մելոի քրոջորդին Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկար)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթի է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում 32-ամյա Ռոմեն Հ.-մ իր վարած Mercedes մակնիշի 05 RP 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 61-ամյա Լուսյա Լ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի քրոջ տղան է, ով աշխատում է «Թավշյա լազուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: