Վանաձորի բանտի աշխատակիցը «07»-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Dec 15, 2018 Comments Off on Վանաձորի բանտի աշխատակիցը «07»-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Լոռու մարզում, դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։05-ի սահմաններում 28-ամյա Գեւորգ Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 TN 275 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գեւորգ Հ.-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: