Ով է նորանշանակ ՊԲ հրամանատարը

Dec 15, 2018 Comments Off on Ով է նորանշանակ ՊԲ հրամանատարը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը. Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 4-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում: 1973-1984թթ.. սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում: 1984թ. ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987թթ.. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. ավարտել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1990-1992թթ.. աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ: 1991թ.-ից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թ. աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր-նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98թթ. պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները: 1998թ. օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով:: 2001թ. նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2003թ. դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար: 2006թ. օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2010-2011թթ..սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով: 2011թ. օգոստոսից մինչև 2015թ. նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը: 2014թ. սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2015թ. նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար: 2017թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ: 2018թ. դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար: Պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով, «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: