«Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ». Հակոբ Բադալյան

Dec 15, 2018 Comments Off on «Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Բաղդասարյանը հայտարարում ա քաղաքականությունից հեռանալու մասին: Կարդում ես հայտարարությունը, թվում ա, թե շատ ողջունելի քայլ ա, օրինակելի քայլ ա մնացյալ մի դաստա կուսակցապետերի համար, թեկուզև էն պարագայում, երբ քաղաքականության մեջ մնալու ուղղակի բան չունի այլևս, բայց ամեն դեպքում՝ ողջունելի ա: Ու մեկ էլ հայտարարության վերջում կարդում ես՝ քաղաքականություն կվերադառնամ միայն ժողովրդի ցանկությամբ…: Այ հարգելիներ, դուք չեք կարողանում ձեր իսկ լավ քայլերը չաղավաղել ձեր իսկ բարդույթներով: Տեսնես մեկը կա՞, որ էդ ազգովի խնդրանքի բարդույթից դուրս է եղել էս տարիներին: Չնայած չէ, մեկը կար, որի մասին ինչ էլ մտածեք, ասեք, մեկ ա դեռ մենակ ինքն ա գոնե գրել՝ դուք ճիշտ էիք, ես սխալ, գնացի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: