Ով հանել է, իրեն հարցրեք. Լևոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Dec 15, 2018 Comments Off on Ով հանել է, իրեն հարցրեք. Լևոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

«Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,– արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ, ավելացրեց. «Միգուցե»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: