Մենք վասալ չենք. գյումրեցիները պատասխանի են սպասում (տեսանյութ)

Dec 15, 2018 Comments Off on Մենք վասալ չենք. գյումրեցիները պատասխանի են սպասում (տեսանյութ)

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող կինը աշխատում էր առանց հանգստյան օրերի: Գյումրեցի 57 – ամյա Ջուլիետա Ղուկասյանը  դաժան ծեծից այդպես էլ  ուշքի  չէր  եկել:  Կնոջ սպանությունից հետո դեռ հստակ չէ` որտեղ է մեղավորը դատվելու։

Հիշեցնենք, որ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։

Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։

 

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: