Ֆեյքերի հրամանատարն ու Փաշինյանի «կորսված» տեսողությունը

Dec 16, 2018 1 Comment

Երբ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում է, որ Հայաստանում մամուլը երբեւէ այսքան ազատ չի եղել, քան այսօր է, չես կարող չհակադարձել, որ պարոն Փաշինյան դուք կտրված եք իրականությունից: Բավական է հետեւել նոր իշխանության վերին էշելոնի պաշտոնյաներից որեւէ մեկի մասին իրենց համար ոչ այնքան հաճո մի հրապարակմանը եւ կտեսնեք, թե <<ֆեյքային>> ինչպիսի հարձակում է տեղի ունենում տվյալ լրատվամիջոցի վրա՝ սկսած լրատվամիջոցին համացանցային տիրույթից դեպորտ անելու կոչերից, վերջացրած լրագրողին կամ խմբագրին խաչը հանելու պահանջներով: Պարոն Փաշինյան, դուք այնքան եք կտրվել այս իրականությունից, որ այլեւս չեք տեսում, որ իշխանության ֆեյքերն արդեն ձեր իշխանությանն են սպառնում, այդ ֆեյքերի բանակը կառավարող պաշտոնյաները բոչկա են գլորում ձեր թիմի բոլոր այն մարդկանց վրա, որոնց մեջ իրենց մրցակից են տեսնում, կամ որոնց նկատմամբ ուղղակի սիմպատիա չունեն: Նոր իշխանության անցած յոթ-ութ ամիսների ընթացքում մենք տեսել ենք, թե հատկապես, որ պաշտոնյաների մասին հրապարակումներին են համացանցում բուռն արձագանքում եւ իշխանության կուլիսնեից եկող տեղեկություններով էլ գիտենք, որ նոր Հայաստանում ֆեյքային բանակներ են հրամանատարում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյանը: Այս մարդիկ իրենց մասին հրապարակումներից բացի, ֆեյքերին <<քսի>> տվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ:

Շուրջ մեկ շաբաթ է, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ եկել է պաշտոնները բաժանելու ժամանակը, կրկին ակտիվացել են շահագրգիռ ֆեյքերը: Հատկապես տեսանելի է, որ ինչ-որ մի խումբ համացանցում առավոտից երեկո հակաքարոզչություն է իրականացնում Փաշինյանի թիմակիցներից երկուսի ՝ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պոտենցիալ թեկնածուների դեմ : Ներթիմային մրցակցությունը միայն ֆեյքային հարձակումնեով չի սահմանափակվում, իրականացվում են լրատվական արտահոսքեր նույն <<թիրախի>> դեմ: Ինչն է սարսափելին, պարզվում է, որ կառավարության ներկայիս այդ բարձաստիճան պաշտոնյան, որը շուտով ԱԺ նախագահ կդառնա, մի կողմից զբաղված է իր մրցակիցներին <<ոչնչացնելու>> գործով, մյուս կողմից՝ կան խոսակցություններ, որ այնքան էլ ուրախ չէ ԱԺ նախագահի պաշտոնին ապագայում նշանակվելու հեռանկարով, քանի որ ցանկանում է մնալ ավելի արգասաբեր կառավաությունում: Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այս ամենի դեմն առնել, ապա կարելի է պատեկացնել, թե 88 հոգանոց ֆրակցիայում վաղը ինչ է կատարվելու եւ ինչպես են բոլորը բոլորի դեմ պայքարելու, ինչի արդյունքում, ի վերջո, սալյուտը ներսից է խփելու: Հ.Գ.-Հետաքրքիր է, ինչու է Նիկոլ Փաշինյանը աչք փակում այս ամենի վրա, իսկապես նա չի տեսնում, թե չի ուզում տեսնել: Վերջապես ամիսներ շարունակ իր թիմի փակ հանդիպումնեից տեղեկություններ են մեզ հասնում, որ Փաշինյանը կուսակիցներին ներթիմային սիրո եւ համերաշխության կոչեր է անում, արգելում է իրար դեմ հատկապես հրապարակային հարթակում բոչկա գլորել, առավել եւս նյութեր պատվիրել:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ֆեյքերի հրամանատարն ու Փաշինյանի «կորսված» տեսողությունը” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    hima nikol unejav ir andar yv inkna takavor isk hima ayt polor QABIQNR KAYLER MUQER JAHALNER YV AYLN BADRAST YN PZKTELU KEZ NIKOL