Լեւոն Մնացականյանի ազատման մութ դրվագները

Dec 16, 2018 1 Comment

Օրեր շարունակ համանցացային ալեկոծությունն այսօր հանդարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերի հրապարակմամբ, համաձայն որոնց հաստատվեցին այն լուրերը, որ Արցախի բանակի այլեւս նախկին նախարար Լյովա Մնացականյանը ազատվում է պաշտոնից եւ նշանակվում Արտակարգ իրավիճակների ծառայության պետ: Մնացականյանի ազատումը պաշտոնապես չիմնավորվեց, իսկ դա հիմք է տալիս գոյություն ունեցող կասկածներին ու կարծիքներին, որոնք կան հանրության մոտ: Այսպիսով՝ բանակի պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ հրամանատարի ազատման ինչպես խորքային, այնպես էլ մանր պատճառներ են շրջանառվում: Հայաստանյան իշխանությունները բանակի գեներալի առջեւ համակարգից հեռանալու պահանջ են դրել միայն այն պատճառով, որ իր ղեկավարած կառույցի աշխատակիցը՝ Սենոր Հասրաթյանը քննադատել է Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան Արցախի պատերազմի: Եւ , ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքն ու իր թիմն անքննելի են ու քննողները պետք է իրենց դատաստանի առջեւ կանգնեն: Սա, անշուշտ, հորինվածք կամ չափազանցություն կարող է ընկալվել, սակայն հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի փոքրոգությունն ու աշխարհին այդ դիտանկյունից նայելը, միանգամայն կարելի է հավատալ, որ ազատման պատճառը հենց դա կարող է լինել:

Տարբերակներից մեկի համաձայն դա ընդամենը պատրվակ էր, պատճառներն ավելի խորքային են: Փաշինյանը ինչպես Հայաստանում, Արցախում նույնպես հեղափոխություն է ուզում իրականացնել եւ տապալել, հատկապես, ուժեղ դիմակայող օջախները: Այս համատեքստում Լյովա Մնացականյանն, անշուշտ, վտանգավոր թիրախ էր Փաշինյանի համար: Կամային, սկզբունքային գեներալի առջեւ դողում էր ողջ սպայակազմը, ինչն էլ Արցախի բանակում վերջին տարիներին հաստատված բարձր մակարդակի կարգուկանոնն էր: Նույն տարբերակի համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ ու նշանակալի դերակատարում ունեն երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքում եւ որ ամենակարեւորն է՝ Արցախի հարցում ունեն առավել քան ռադիկալ դիրքորոշում: Սա հող չհանձնող ռազմա-քաղաքական էլիտան է, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, որոնք այսօր չեզոքացված են Նիկոլ Փաշինյանի ձեռամբ եւ հենց այս գործելաոճն է մտահոգությունների տեղիք տալիս, որ Փաշինյանը պատրաստվում է իրագործել Բոլթոնյան ծրագիրը, կամ այլ կերպ ասած՝ հողեր հանձնելու օպերացիան: Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ընթացքում, հիշեցնենք, որ ասել է, որ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է «առաջնորդող քայլ իրականացնի»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Լեւոն Մնացականյանի ազատման մութ դրվագները” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    BARON PAKO S. INJ BES MI HOKEQAN HANKARUM ANJI M HOSKER MDIK qANES ARJAHI HNTIR POLOR AZKIN HNTIR NA MENK CHAD HIYASTABVAJEK YK AVELI LAV A TUK ????.