Լուկաշենկոն, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց են տվել

Dec 14, 2018 Comments Off on Լուկաշենկոն, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց են տվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին պետք է նշանակել երիտասարդ եւ տաղանդավոր գեներալների, ոչ թե թոշակառուի տարիքի պաշտոնյաների: Այս մասին ռուսասատնցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Sputnik-Բելառուսը:

Նա նշեց, որ, երբ Փաշինյանը զանգահարել է իրեն, ինքը հարցրել է. «ինչո՞ւ ես  կալանավորել Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով»:

«Ես նրան ասացի, որ ես կողմ չեմ, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,-ասել է Բելառուսի նախագահը:

Բացահայտելով, թե ինչ է քննարկվել փակ դռների հետեւում Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը, Լուկաշենկոն հայտնել է, որ եւ Ռուսաստանի, եւ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել եւ չի խորհրդակցել կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ: «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ Փաշինյանը»,-ընդգծել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: