Խնդիրը միայն գումար ծախսելն ու կազմը համալրելը չէ. Մոուրինյո

Dec 14, 2018 Comments Off on Խնդիրը միայն գումար ծախսելն ու կազմը համալրելը չէ. Մոուրինյո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է իր ղեկավարած թիմի վիճակը:

«Խնդիրը միայն գումար ծախսելն ու կազմը համալրելը չէ: Իմ թիմը դեռ հեռու է այն վիճակից, որը ես եմ ցանկանում տեսնել: Թիմը ավելին է, քան ծախսած գումարի չափը: Թիմը նմանություն ունի տան հետ: Չէ որ տունը միայն կահույքը չէ: Սկզբում պետք է ավարտել տան հետ կապված բոլոր աշխատանքները եւ դրանից հետո միայն գնել կահույքը»,- Մոուրինյոյի խոսըք մեջբերում է Goal.com-ը:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: