ՊՆ–ում քննարկվել է զինված ուժերի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը

Dec 14, 2018 Comments Off on ՊՆ–ում քննարկվել է զինված ուժերի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումները եւ առկա խնդիրների հաղթահարման ու դրանց հետագա կանխարգելման հեռանկարները:

Վճիռների պատշաճ կատարման համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկությունների մասով քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ՊՆ նախաձեռնությանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ իրագործման նպատակով կողմերը համաձայնել են շարունակել ինչպես այս ձեւաչափով, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: