Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

Dec 14, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանական թիմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:

«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: