«Հայերին էլ եմ առաջարկել, հրաժարվեցին՝ ասելով, որ «Իսկանդեր» ունեն». Լուկաշենկո

Dec 14, 2018 1 Comment

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման շրջանակում պատասխանել է նշել է, որ իրեն ոչ ոք չի կարող մեղադրել զենք վաճառելու համար, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է: «Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել»,- ասել է Լուկաշենկոն:

Գլխավոր Թողարկում, Միջազգային

Մեկ անդրադարձ “«Հայերին էլ եմ առաջարկել, հրաժարվեցին՝ ասելով, որ «Իսկանդեր» ունեն». Լուկաշենկո” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    hayastan voj miyan skantar uni ayl nikol afaidi ???.