Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց. Արմեն Գևորգյան

Dec 14, 2018 Comments Off on Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց. Արմեն Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:  Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասաց, որ իրեն համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց:

«Օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»,- նշեց նա` հավելելով, որ որևէ կողմնակալություն չի տեսել:  «Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, և քանի որ երեկ նիստն անցել է բավականին անկաշկանդ՝ իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից, բոլոր հնարավորությունները կային, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները հիմք ընդուներ։ Թե հիմա կոնկրետ ինչով է առաջնորդվել դատարանը, այս պահի դրությամբ ես չեմ ուզում ասել, որովհետև մենք դեռ որոշումներ չունենք, բայց մյուս կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լինել»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: