Երկրաշարժ Թուրքիայում

Dec 14, 2018 Comments Off on Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի ծովափնյա Յալովա նահանգի Չընարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։  Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկություններով՝  երկրաշարժի  ուժգնությունը կազմել է 4.1 բալ, իսկ խորությունը՝ 14կմ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Բուրսայում, Թեքիրդաղում, Քոջաելիում և Թուրքիայի այլ նահանգներում։

Յալովայի նահանգապետ Մուամմեր Էրոլի տեղեկացմամբ՝ առայժմ որևէ ահազանգ չկա մարդկային կամ նյութական կորուստների մասին:

Աղբյուր`    ermenihaber.am
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: