Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ. Լուկաշենկո

Dec 14, 2018 Comments Off on Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ. Լուկաշենկո

 

«ՀԱՊԿ գլխավոր արտուղարի շուրջ խնդիրը ոչ թե Բելառուսն է ստեղծել, այլ՝ Հայաստանը։Ամոթ է, որ մենք չենք կարողանում լուծել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային։ Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ՝ ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:- խմբ.): Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարևոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ»,- ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,հայտնում է Belta-ն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: