«Լավ, մեր երկրում էս ի՞նչ է կատարվում…»

Dec 14, 2018 Comments Off on «Լավ, մեր երկրում էս ի՞նչ է կատարվում…»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Լավ, իրոք, սա ինչի է նման: Ենթադրենք, մենք դեկտեմբերի 2-ին ու դրանից հետո չէինք կարող իմանալ, որ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ակնհայտ սուտ կա: Հիշեցնեմ, խստիվ դատապարտել էին լրատվամիջոցների տարածած լուրը, որտեղ ընդամենը գրված էր, որ սպանության մեջ կասկածվում է ռազմաբազայի զինծառայող: Իսկ ՀՀ պատկան մարմիններն էլ չգիտեի՞ն, որպեսզի պահանջեին չստել:

Մինչև օրս անգամ չգիտենք հանցագործության մեջ կասկածվողի անունը: Լավ, մեր երկրում էս ի՞նչ է կատարվում… Միթե՞ իրավապահ մարմինները բան չունեն ասելու… Ինչի՞ եք ձեզ էսքան խեղճուկրակ պահում… Ձեզ թույլատրված էլ չէ՞ հերքել հրապարակային սուտն ու մուննաթը, երբ հերքվեց լրատվամիջոցներում տպվածը, բայց պարզվեց ճիշտ է…. Վախենամ նույնիսկ անունն էլ չիմանաք…»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: