Հուսով եմ Նիկոլը դասեր կքաղի իր իսկ սխալներից և կփորձի մեր երկիրը նոր և ավելի լուրջ միջազգային սկանդալների մեջ չներքաշել

Dec 14, 2018 Comments Off on Հուսով եմ Նիկոլը դասեր կքաղի իր իսկ սխալներից և կփորձի մեր երկիրը նոր և ավելի լուրջ միջազգային սկանդալների մեջ չներքաշել

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լսելով Լուկաշենկոյի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հայտարարություններն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը խառնաշփոթ է ստեղծել ՀԱՊԿ-ում , որ միգուցե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի ներկայացուցիչը Հայաստանի համար ավելի լավը լինի, քան՝ Յուրի Խաչատուրովը և էլի նման մտքեր մտածող մարդու ուղեղում հարց է առաջանում․ մեծն Նիկոլ արժե՞ր արդյոք Յուրի Խաչատուրովի նկատմամբ անձնական վրեժխնդրություն իրականացնելու համար ծիծաղելի վիճակի մեջ դնել Հայաստանը՝ անվտանգության ձևաչափում սեփական դաշնակիցների մոտ , հնարավորություն տալ Լուկաշենկոյին՝ նման հայտարարություններով հանդես գալու , որպես Հայաստանի քաղաքական թիվ 1 դեմք՝ ինքդ քեզ արժեզրկելու․․․

Եվ առհասարակ ի՞նչ շահեց Հայաստանը Նիկոլի անձնական վրեժխնդրության արդյունքում , վստահաբար՝ ոչինչ , ավելին՝ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, վարկաբակեց Արցախյան պատերազմի լեգենդար գեներալներից մեկին՝ թուլացնելով և սկանդալի մեջ քաշելով Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկի՝ ՀԱՊԿ-ի իմիջը…

Հուսով եմ Նիկոլը դասեր կքաղի իր իսկ սխալներից և կփորձի մեր երկիրը նոր և ավելի լուրջ միջազգային սկանդալների մեջ չներքաշել ։

Առանց այն էլ թշնամական և պոտենցիալ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանը շատ դաշնակիցներ և համախոհներ չունի և մենք պարտավոր ենք մեր քիչ թե շատ համախոհներին էլ մեր դեմ չհանել , առավել ևս՝ Ռուսաստանին և Իրանին…

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: