Թիվ 48 դպրոցում վիճաբանության ժամանակ անչափահասներից մեկը ոտքով հարվածել է մյուսին

Dec 14, 2018 Comments Off on Թիվ 48 դպրոցում վիճաբանության ժամանակ անչափահասներից մեկը ոտքով հարվածել է մյուսին

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ.՝ ժամը 12:55-ին, թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն (ծնվ. 2005թ.)՝ ձախից կրծքավանդակի սալջարդ, որովայնի բութ տրավմա, ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: Նույն օրը՝ ժամը 22:30-ին, «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք, արյունահոսություն, վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018թ-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թիվ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: