«Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում, Արցախն էլ լինի անկախ». Շարմազանով (տեսանյութ)

Dec 14, 2018 Comments Off on «Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում, Արցախն էլ լինի անկախ». Շարմազանով (տեսանյութ)

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը տեսաուղերձ է հղել. «Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատասենյակից: Ուզում եմ ասել, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը, ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնն ինձ համար չի եղել լոկ իրավունք, նախևառաջ եղել է՝ պատասխանատվություն, առաքելություն»,- նշել է նա՝ հավելելով, որ չի հեռանալու քաղաքականությունից. «Մնում եմ Հանրապետական կուսակցությունում, շարունակելու եմ իմ պայքարը, որը հանուն է, այլ ոչ թե՝ ընդդեմ: Արել եմ ամեն ինչ անկեղծորեն, որպեսզի իմ երկրի պատիվը բարձր պահեմ, եթե եղել են թերություններ, ներողամիտ եղեք: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում չլինի ատելություն, սև ու սպիտակի բաժանում, Արցախը լինի անկախ, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչում էլ լինի արդեն իրատեսական»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: