Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Dec 14, 2018 Comments Off on Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Առանձնազրույցի արդյունքներով՝ համապատասխան գրություններ և հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թաթոյանը: Նա չի բացահայտել, թե ինչ հարցեր է բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը. «Պարտավոր եմ առանձնազրույցի բովանդակության գաղտնիությունը պահպանել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: