Վիտալի Բալասանյանը հերքում է

Dec 14, 2018 Comments Off on Վիտալի Բալասանյանը հերքում է

Երկու օր է` հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Երեկ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը։

Այսօր մենք կապ հաստատեցինք Վիտալի Բալասանյանի հետ, սակայն  Արցախի ԱԱԽ քարտուղարը հերքեց տարածված լուրերը` նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, օդից վերցված խոսակցություններ են:

Ըստ մամուլի որոշ հրապարակումների, կադրային փոփոխությունները կապված են Սասուն Միքայելյանի հայտարարություններին արձագանքելով ու Փաշինյանի զայրույթին արժանանալով։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: