Ով է Ստրասբուրգի հրաձգին սպանել

Dec 14, 2018 Comments Off on Ով է Ստրասբուրգի հրաձգին սպանել

Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում է BBC-ին: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես իննին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: