Վահագն Հարությունյանը վառում է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը

Dec 16, 2018 Comments Off on Վահագն Հարությունյանը վառում է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը

Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որը ընկալվում է իբրեւ Մարտի 1-ի դեպքերի գլխավոր պատակող, անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից եւ շինծու է: Այս մասին armdaily.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում հայտարարել է Վահագն Հարությունյանը, ով պաշտոնանկությունից հետո, այս տարվա հունիս-հուլիս ամիսներից գտնվում է Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված այս տարվա նոյեմբերի 1-ից: Վերաքննիչ դատարանը, սակայն, երեկ վերացրել է Վահագն Հարությունյանի խափանման միջոց կալանքի մասին որոշումը: Սպասվում էր, որ Հարությունյանին մեղադրանք կառաջադրվի հիշյալ դեպքերը պարտակելու համար, սակայն վերջինս այդքան անխելք չէ, որ լինելով իր ժամանակներում ՀՀ լավագույն մասնագետներից մեկը, հետքեր թողներ իր վրա: Փոխարենը Վահագն Հարությունյանը <<վառել>> է Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ՀՔԾ սիրողական պետ Սասուն Խաչատրյանի խաղաքարտելը՝ դիմակազերծելով իր դեմ հարուցված քրեական գործի իրավական ողջ սնանկությունն ու քաղաքական նրբերանգները, բացահայտ ասում, որ գործն ուղղոդված է ու անհիմն. «Դեռևս հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ժողովուրդ հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործով նոր բացահայտումների», իսկ դրանից մեկ շաբաթ անց՝ վարչապետի ընտրության նոր փուլի նախաշեմին՝ հոկտեմբերի 30-ին, ականատես եղաք իմ նկատմամբ այս ապօրինի հետապնդմանը և այս ամբողջ գործընթացներին և դրանց հրապարակմանը»։ Հարությունյանը շեշտում է, որ Փաշինյանի հայտարարության օրն ինքը դեռ գտնվում էր վկայի կարգավիճակում․ «Հարց է առաջանում, թե Փաշինյանը որտեղի՞ց գիտեր և ո՞նց կարող էր կանխատեսել քրեական գործով զարգացումները, որ մեկ շաբաթ անց լինելու են այդ գործով բացահայտումներ, եթե այդպիսիք ուղղորդված և չակերտավոր բացահայտումը նախապես ծրագրված չի եղել»։ Նա քարը հիմնավորում է նա իր դեմ հարուցված գործի անհիմն լնելը.«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասում է նա:Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակն այնտեղ չի եղել:«Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել: Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո»,- խոստովանել է նա: Իհարկե, ոչ ոք չի կարող նրա ասածները հալած յուղի տեղ ընդունել միայն մի բանի համար, որ իր ղեկավարած խումբը անկարող եղավ բացահայտել այդ դեպքերը, խնդիրն այն է, որ մարդը իր գործում պրոֆեսիոնալ է ու կարողացել է ինչպես ասում են թղթերով մաքուր դուրս գալ: Խնդիրն ավելի շատ այսօրվա իրավական համակարգում է, որտեղ փաստորեն, գործում են բացառապես սիրողական մակարդակում ու այնքան չկան իրենց գործում, որ չեն կարողանում ապացուցել աքսիոմատիկ ճշմարտությունները, ինչի վկայությունն էլ Վվերաքննիչ դատարանի որոշումն է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: