Օգանովսկին ևս ազատվել է աշխատանքից

Dec 13, 2018 Comments Off on Օգանովսկին ևս ազատվել է աշխատանքից

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նշվում էր, որ իրենց պաշտոններից կհեռացվեն նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Քիչ առաջ գրել ենք,որ մեր տեղեկություններով, Լևոն Մնացականյանի  աշխատանքից ազատելու հրամանն արդեն տրվել է:

Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, եւ՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք,ասել է Վիտալի Բալասանյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնից ազատվել է նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը (Սամվել Օգանովսկին) :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: