Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը

Dec 13, 2018 Comments Off on Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը

Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարման տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Նույն հրապարակման համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ ու նշանակալի դերակատարում ունեն երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքում: Նրանց պաշտոնանկությունները չեն կարող հետևանքներ չունենալ, և պարզ է, որ հնարավոր այս պաշտոնանկությունների տակ կարող է այլ ենթատեքստ թաքնված լինել: Գրում է Politik.am-ը:

Այսօր, արդեն, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ինքն անձամբ ազատման դիմում չի գրել, բայց տեղյակ էլ չէ, թե իր հետ կապված ինչ որոշում կա կայացված:

Ստացվում է՝ Լևոն Մնացականյանը չի ցանկանում թողնել իր պաշտոնը, բայց Հայաստանի ներկա իշխանությունները շահագռգռված են, որ այդ Մնացականյանը հեռանա: Արցախի մեր աղբյուրները պնդում են, որ տեղի իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից իջեցված հրահանգը կատարվի, ու ՊԲ հրամանատարը հեռացվի:

Դիտարկելով վերջին ամիսների իրադրաձությունները՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի նոր իշխանություններին խանգարում են Լևոն Մնացականյանի նման կենսագրություն և հեղինակություն ունեցող գործիչը:

Լևոն Մնացականյանը կարող է խանգարել «Բոլթոնի պլանի» իրագործմանը: Իսկ Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ընթացքում ասել է, որ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է «առաջնորդող քայլ իրականացնի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: