ՀՔԾ պետի հայտարարությունն անմեղության կանխավարկածի խախտում է. Արմեն Գեւորգյանի պաշտպան. տեսանյութ

Dec 13, 2018 Comments Off on ՀՔԾ պետի հայտարարությունն անմեղության կանխավարկածի խախտում է. Արմեն Գեւորգյանի պաշտպան. տեսանյութ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ եւ անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հարցին` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Առաջին ալիքի եթերում ասել է, որ հաստատվել է Վիքիլիքսի այն հրապարակումը, թե Արմեն Գեւորգյանը այլ պաշտոնատար անձի միջոցով 2008 թվականին ճնշում է գործադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա, դուք սրա հետ կապված ի՞նչ հակափաստարկ ունեք՝ նա պատասխանեց. «Ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց այդպիսի յուրաքանչյուր հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, օրենքի խախտում, այլեւ հասարակության մեջ որոշակի ատելություն է մտցնում, որը կարող է իր ազդեցությունը թողնել պետական համակարգի վրա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: